Տպել
08.03.2018
Շարունակվում է ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի այցն ԱՄՆ
1 / 2

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» եւ Հայաստանի միջեւ համագործակցության հեռանկարները, Հայաստանում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Միեւնույն ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ` Հայաստան-Եվրոպական միություն համաձայնագրին: