Տպել
12.03.2018
«Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում». Էդուարդ Շարմազանովը՝ մոլդովացի խորհրդարանականներին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկին եւ խորհրդարանի արտաքին քաղաքականության ու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին եւ նրանց ուղեկցող անձանց:

Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեռեւս 14-րդ դարի կեսերից հայկական համայնքը լուրջ դերակատարում է ունեցել Մոլդովայում: Նա դրական է գնահատել Մոլդովայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների արտաքին հարաբերությունների գերակա ուղղություններին, կարեւորել այս հարթակում փորձի փոխանակումն ու փոխշահավետ համագործակցությունը: «Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: Կա լավ հնարավորություն լինել կամուրջ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային սառեցված համակարտություններին:

Էդուարդ Շարմազանովը նշել է. «Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում: Ոչ մի պատերազմ չի լուծում խնդիրները» եւ հավելել, որ դրանք անհրաժեշտ է կարգավորել փոխզիջման ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է ադրբեջանական եւ թուրքական ռազմատենչ հռետորաբանության անթույլատրելիությունը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստան այցելելու հնարավորության համար եւ նույնպես կարեւորել փոխշահավետ համագործակցության խորացումը տարբեր հարթակներում: Մոլդովացի խորհրդարանականները ներկայացրել են Եվրամիության հետ Մոլդովայի համագործակցությունն ու օրենսդրության ներդաշնակեցման փուլերը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...