Մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նույն օրը՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում աշխատանքը կսկսի ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը (լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել նիստի առաջին 15 րոպեն):
Մարտի 14-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: