Տպել
14.03.2018
Երեւանում աշխատանքն է ավարտել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը
1 / 6

Մարտի 14-ին աշխատանքն է շարունակել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի՝ նախօրեին մեկնարկած համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ:

«Համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում» թեմայի շրջանակում ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Զեկուցողները ներկայացրել են Միջխորհրդարանական միությունում, ՀԱՊԿ ԽՎ-ում, ԱՊՀ ՄԽՎ-ում, ՍԾՏՀ ԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում պատվիրակությունների համատեղ աշխատանքը, կարեւորել համակարգված ու փոխշահավետ համագործակցությունը, անդրադարձել կապերի աշխուժացման անհրաժեշտությանը: Նրանք մտահոգություն են հայտնել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) գործունեության առնչությամբ: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ այդ կառույցը հեռացել է իր գործունեության տնտեսական էությունից եւ քաղաքականացվել:

Հերմինե Նաղդալյանը, միջպետական հարաբերությունների զարգացման հարցում կարեւորելով միջխորհրդարանական կապերը, գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների պատվիրակություններն արդյունավետ համագործակցում են միջազգային խորհրդարանական մի շարք հարթակներում: Բանախոսի գնահատմամբ՝ խորհրդարանական դիվանագիտությունն առավել ճկուն է եւ օրենսդիրներին հնարավորություն է տալիս քննարկելու ու ներկայացնելու հարցերի լայն շրջանակ: Նա միջխորհրդարանական համագործակցության կարեւորությանն անդրադարձել է նաեւ մեր երկրի՝ խորհրդարանական կառավարման անցնելու համատեքստում: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է պատվիրակությունների եւ նրանց ղեկավարների շփումների ակտիվացումը, հանդիպումները նման միջոցառումների շրջանակում, տարբեր ձեւաչափերի քննարկումների անցկացումը, ինչը հնարավորություն կտա առավել ամրապնդելու պատվիրակությունների համագործակցությունը, գնահատելու համատեղ ջանքերը եւ հասկանալու առաջնահերթությունները:

Կոնստանտին Կոսաչովը եւս կարեւոր է համարել պատվիրակությունների ղեկավարների պարբերական հանդիպումները, պատվիրակությունների համակարգված գործակցությունը եւ տարբեր հարցերի վերաբերյալ դիրքորոշումները միմյանց փոխանցելը:

Նիստի ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ստորագրել են համատեղ հայտարարություն:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի հաջորդ համատեղ նիստը կկայանա 2018 թվականի երկրորդ կեսին, Մոսկվայում:

Նիստից հետո Արմեն Աշոտյանը եւ Կոնստանտին Կոսաչովը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 


14.03.2018
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Շիրակի պետական համալսարան
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ՀՀ ԱԺ նախագահին եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին հասցեագրված դիմումների հիման վրա մարտի 14-ին վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը եւ հանձնաժողովի...

14.03.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ մարտի 14-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օ...

14.03.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ: ...