Տպել
14.03.2018
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Շիրակի պետական համալսարան
1 / 2

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ՀՀ ԱԺ նախագահին եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին հասցեագրված դիմումների հիման վրա մարտի 14-ին վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը եւ հանձնաժողովի անդամներ Կարինե Աճեմյանը, Իվետա Տոնոյանը, Արման Սաղաթելյանը եւ Արարատ Միրզոյանն այցելել են համալսարան:

Այցի նպատակն էր անդրադառնալ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում առաջացած մի շարք խնդիրների, քննարկել դրանց լուծման ուղիները:

Տեղեկացնենք, որ բուհի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը բազմիցս նամակով դիմել են Ազգային ժողով` հայտնելով իրենց մտահոգությունները Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի, բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի, նրանց խոսքով, անօրինականությունների ու կամայականությունների վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ համալսարանի պրոռեկտորներ Երվանդ Սերոբյանը եւ Անահիտ Ֆարմանյանը:

Քննարկվել են բուհի ղեկավարության գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնք վերաբերել են մասնավորապես մագիստրատուրայի ընդունելության կարգի ձեւավորման, բուհի ֆինանսական գործունեության թափանցիկության, գրադարանային ֆոնդի նպատակային օգտագործման եւ այլ հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն անհրաժեշտ է համարել կրթական հաստատությունում վստահության մթնոլորտի ամրապնդումը, խնդրահարույց հարցերի համատեղ քննարկումը` միտված համալսարանի գործունեության թափանցիկության ապահովմանը:


14.03.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ մարտի 14-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օ...

14.03.2018
Երեւանում աշխատանքն է ավարտել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը
Մարտի 14-ին աշխատանքն է շարունակել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի՝ նախօրեին մեկնարկած համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ: «Համագործակցությունը միջազգային խորհրդարանական...

14.03.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ: ...