Տպել
17.03.2018
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը եւ Գագիկ Մելիքյանը, մարտի 16-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Սանկտ Պետերբուրգի հոգեւոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանի հետ:

Կարեւորվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան դերը երիտասարդների հոգեւոր ու ազգային դաստիարակության հարցում: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եկեղեցու առաքելությունը հայ-ռուսական հոգեւոր եւ մշակութային հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:


17.03.2018
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
Մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային քննարկմանը: Հրավիրվել էին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախագահության անդամները: Քննարկ...