Տպել
17.03.2018
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

Մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային քննարկմանը: Հրավիրվել էին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախագահության անդամները:

Քննարկվել են դեղերի դեղատոմսով բաց թողնմանը, ծխախոտի վնասակար ազդեցության ու դրա դեմ պայքարի ձեւերին, էլեկտրոնային առողջապահությանը վերաբերող, ինչպես նաեւ առողջապահական համակարգում առկա մի շարք այլ խնդիրներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման ձեւաչափով հանդիպումներ` քննարկելու համակարգում ծառացած խնդիրները, շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերին վերաբերող խնդրահարույց դրույթները` ի նպաստ ՀՀ առողջապահության քաղաքականության զարգացման:


17.03.2018
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը եւ Գագիկ Մելիքյանը, մարտի 16-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Սանկտ Պետերբուրգի հոգեւոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանի հետ: Կարեւորվել է ...