National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.3.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
20.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական կոմիտեի նախագահ հարգելի պարոն Նալբանդյան,

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ հարգելի պարոն Ֆրասսա,

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի հարգելի մասնակիցներ,

տիկնայք եւ պարոնայք,

նախեւառաջ, ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանում եւ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հրավերն ընդունելու համար:

Մեծագույն գոհունակությամբ եմ ցանկանում նշել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում վերջին տարիներին` 2012 եւ 2014 թվականներին, ստանալով լիիրավ անդամի կարգավիճակ` Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀ Ազգային ժողովն իրենց ծանրակշիռ տեղն ունեն Ֆրանկոֆոնիայում:

Ինչպես 2015 թվականը, այնպես էլ ընթացիկ տարին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համար առանձնահատուկ տարի է:

2015 թվականին մեր երկիրը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի երեսունմեկերորդ (31-րդ) նախարարական եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների ղեկավարների համաժողովները:

Այսօր Երեւանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Իսկ այս տարվա հոկտեմբերի 11-12-ը, ինչպես գիտեք, Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նման միջազգային միջոցառման անցկացումը մեր երկրում ֆրանկոֆոն արժեքներին հավատարմության լրացուցիչ վկայություն է, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի անդամների հետ՝ համերաշխություն, ժողովուրդների իրավահավասարություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, մշակութային բազմազանություն եւ այլն:

Երջանիկ զուգադիպությամբ հենց այսօր՝ մարտի 20-ին, ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի օրը: Այն Հայաստանում ոչ միայն չի եզրափակվում սոսկ այս օրով, այլեւ վերջին տարիներին վերածվել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակի, որը մեզ հնարավորություն է ընձեռում առնվազն երկու ամիս շարունակ մեծարելու տարբեր մշակույթներ միավորող ֆրանսերենը՝ եւս մեկ անգամ ի ցույց դնելով մեր կապվածությունը նրան եւ վեր հանելով ֆրանսերենի հարստությունն ու բազմազանությունը: Այս տարի, սիրելի բարեկամներ, այդ տոնը հարստանում եւ գեղեցկանում է նաեւ ձեր ներկայությամբ:

Հարգելի գործընկերներ,

այս տարի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը տեղի է ունենում մեզ` հայերիս համար հիշարժան հոբելյանների տարում: Խոսքը բացառիկ մի քանի իրադարձությունների մասին է:

Մայիսի քսանութին մենք կտոնենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, իսկ աշնանը՝ մայրաքաղաք Երեւանի 2800-ամյակը:

Մենք սիրում ենք կատակել, որ Երեւանը քսանինը տարով Հռոմից մեծ է:

Հարգելի գործընկերներ,

մոտ մեկ ամիս առաջ ողջ հայությունը նշում էր Ղարաբաղյան շարժման երեսունամյակը: 1923թ. Ստալինի կամայական որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երեք տասնամյակ առաջ աշխարհին բարձրաձայնեց իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իր կամքը:

Արցախի Հանրապետությունն այսօր դե ֆակտո կայացած պետություն է` ձեւավորված պետական կայուն ժողովրդավարական համակարգով ու ենթակառուցվածքներով, զարգացող տնտեսությամբ: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ այն կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, մարդու հիմնարար իրավունքների, ինչպես նաեւ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում, որտեղ հայատյացությունը դարձել է պետական քաղաքականություն:

Արցախի Հանրապետության` դեռեւս ճանաչված չլինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների իրացման համար: Մարդու իրավունքների եւ դրանց առնչվող արժեքների ամրապնդումը Ֆրանկոֆոնիայի գերակայություններից է: Հավատարիմ մնալով այդ եւ Ֆրանկոֆոնիայի մյուս արժեքներին, այդ թվում` խաղաղությանը, ժողովրդավարությանը՝ Արցախի Հանրապետությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում զարգացնելու Ֆրանկոֆոնիան Արցախի տարածքում: Դրան նպաստում են նաեւ տարբեր երկրներ ներկայացնող ֆրանսախոս խորհրդարանականների այցերն Արցախ:

ՀՀ Ազգային ժողովի ֆրանկոֆոնիայի սեկցիայի աջակցությամբ եւ Արցախի խորհրդարանի ղեկավարության ակտիվ մասնակցությամբ աշխատանքներ են ընթանում Արցախում Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի կազմավորման ուղղությամբ, ինչը նույնպես կնպաստի ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության տարածմանը:

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի խորհրդարանում, մաղթում եմ հաջողություններ ձեր աշխատանքում: Հուսով եմ, որ հնարավորություն կունենաք նաեւ ծանոթանալու հինավուրց, բայց եւ երիտասարդ մեր երկրին:

Շնորհակալություն ուշադրության համար:


20.03.2018
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 20-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ որոշ նախագծեր հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ ԱԺ որոշումները: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը երկրորդ ընթերցմամբ քննա...

20.03.2018
Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը
Մարտի 20-ին Երեւանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդա...

20.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում Կորեայի նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գինին: Արա Բաբլոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին նշանակ...

20.03.2018
Ազգային ժողով են այցելել Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցիչները եւ տնօրենը: Հյուրերը շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպել եւ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթութ...

20.03.2018
ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ մարտի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հ...

20.03.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում
Հայաստանի Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի հարգելի նախագահ, հարգելի՛ խորհրդարանականներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, հարգելի՛ բարեկամներ, ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանում Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի կապակցությամբ այս հատ...

20.03.2018
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.2.-34) Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am