National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.03.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
20.03.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում
1 / 1

Հայաստանի Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ,

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի հարգելի նախագահ,

հարգելի՛ խորհրդարանականներ,

տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

հարգելի՛ բարեկամներ,

ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանում Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի կապակցությամբ այս հատկանշական օրը՝ մարտի 20-ին, երբ աշխարհը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, ինչպես նաեւ այս բացառիկ տարում, երբ Հայաստանում թեւածում է Ֆրանկոֆոնիայի ոգին:

Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանն ընտրվել է որպես 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալող երկիր, որը երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանը:

Հայաստանը հպարտությամբ ընդունեց Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարների` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր ընտրելու որոշումը: Այս ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում Հայաստանի նվիրվածության, ֆրանկոֆոն արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած գործունեության գնահատման նշանավորումն է: Այս որոշումը կայացվեց նաեւ 2015թ. Երեւանում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ խորհրդաժողովի հաջողությունից հետո:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

հարգելի՛ գործընկերներ,

այս հանդիպումը հնարավորություն է ընձեռում ձեզ ներկայացնելու Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի նախանշած առաջնահերթությունները:

Գագաթաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

«Ապրել միասին» թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակներում, ես կասեի նույնիսկ միջազգային մակարդակում առկա իրողությունները: Մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը եւ ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը եւ բարօրությանը: «Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին՝ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միեւնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը եւ ընդգծելով միասին ապրելու ունակության կարեւորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով: Ակնկալում ենք նաեւ աշխատել «Ապրել միասին» խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» տեսլականի սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման եւ բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության եւ խտրականության բոլոր ձեւերի դեմ պայքարը: Այս տեսանկյունից մենք ցանկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը մասնակցություն ունենա այս միջոցառմանը եւ իր ներդրումն ունենա այդ փաստաթղթի ստեղծման գործում:

Գագաթաժողովի կարեւոր միջոցառումներից մեկը, որը մտադիր ենք կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների եւ մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու եւ գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից: Մեր նպատակն է գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց:

Ցանկանալով Երեւանի գագաթաժողովին հաղորդել հարուստ եւ բազմաշերտ բովանդակություն՝ Գագաթաժողովի ընթացքում նախատեսել ենք կյանքի կոչել բազմաթիվ նախաձեռնություններ: Մենք ցանկանում ենք, որ լայնամասշտաբ միջոցառումների միջոցով այս հանդիպումը դառնա համակեցության եւ համախմբման մի յուրօրինակ տոն, որի կարեւորագույն իրադարձություններից մեկը կլինի ֆրանկոֆոն աշխարհահռչակ արվեստագետների մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին կայանալիք գալահամերգը:

Նախատեսում ենք նաեւ ստեղծել «Ֆրանկոֆոնիայի ավան»: Այս ավանը տեղակայված կլինի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում, որն, ի դեպ, գագաթնաժողովից անմիջապես առաջ մեծ շուքով նշելու է իր հիմնադրման 2800-ամյակը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք խորհրդարանականներ,

հարգելի՛ ընկերներ,

մենք ցանկանում ենք, որ Գագաթաժողովի արդյունքները, համապատասխանեն Ֆրանկոֆոնիայի բարձր ակնկալիքներին: Թո՛ղ այս գագաթաժողովի տեսանելի արդյունքները Ֆրանկոֆոնիային բերեն միջազգային ճանաչում: Թո՛ղ այն մնա բոլոր մասնակիցների հիշողություններում՝ որպես ֆրանկոֆոն համերաշխության մի մեծ դրվագ:

Նույնը մաղթում եմ նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի այս նիստին: Յուրահատուկ կերպով նշելով Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, ձեր հանդիպումը զուգադիպել է նաեւ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանի մեկնարկի հետ, որի ընթացքում ամեն տարի երկու ամսվա ընթացքում ավելի քան 600 կրթական ու մշակութային ֆրանկոֆոն միջոցառումներ են կազմակերպվում հանրապետության ամբողջ տարածքում:

Լիակատար հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի միջեւ ամուր հարաբերությունների ոգուն համապատասխան:

Շնորհակալություն եւ բարի գալուստ Հայաստան:


20.03.2018
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 20-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ որոշ նախագծեր հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ ԱԺ որոշումները: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը երկրորդ ընթերցմամբ քննա...

20.03.2018
Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը
Մարտի 20-ին Երեւանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդա...

20.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում Կորեայի նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գինին: Արա Բաբլոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին նշանակ...

20.03.2018
Ազգային ժողով են այցելել Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցիչները եւ տնօրենը: Հյուրերը շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Այնուհետեւ նրանց հետ հանդիպել եւ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթութ...

20.03.2018
ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ մարտի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հ...

20.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում
ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական կոմիտեի նախագահ հարգելի պարոն Նալբանդյան, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ հարգելի պարոն Ֆրասսա, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի...

20.03.2018
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.2.-34) Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS