National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.03.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
21.03.2018
Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը մարտի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ընդունվել են պատգամավորների ներկայացրած բոլոր առաջարկները:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հակոբ Հակոբյանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը նշել է, որ ընթերակաների ինստիտուտը մասնակիորեն կրճատվում է պարտադիր ներկայությունը որոշ քննչական գործողությունների դեպքում կփոխարինվի փորձագետի կամ մասնագետի ներկայությամբ:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ռուստամ Մախմուդյանը:

Խորհրդարանն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել է հերթական նիստերի ընթացքում քննարկված բոլոր օրինագծերը, բացառությամբ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի:

Այսօր, ինչպես նախատեսված էր, տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման գաղտնի քվեարկությունը:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Բացելով քվեատուփը՝ հանձնաժողովը պարզել է, որ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 94-ը: Քվեատուփում առկա է եղել 93 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 2-ը: Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 27-ը: Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ է նշանակվել Հրայր Թովմասյանը:

ՍԴ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին առաջադրման եւ վստահության համար՝ հավելելով, որ կանի առավելագույնը արդյունավետ աշխատանքի համար: Նա Հակոբ եւ Շահամիր Շահամիրյանների «Որոգայթ փառաց» գրքից մեջբերել է հետեւյալ տողերը. «Այն ժամանակ, երբ հայ ազգն ապրել է արդարությամբ, օրինականությամբ եւ կարգուկանոնով, եղել է ազատ ու երջանիկ»: «Այս խոսքերն այսօր էլ պահպանում են իրենց արդիականությունը»,-դիմելով պատգամավորներին՝ ընդգծել է Հրայր Թովմասյանը:

Խորհրդարանը քննության է առել նաեւ «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին» հարցը։

Հարցապնդումը վերաբերել է վերջին տասը տարվա ընթացքում էներգետիկայի ոլորտում գործող ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսատանտեսական գործունեությանը։ Այս երկու կազմակերպություններն են հիմանկանում ապահովում ներքին շուկայում բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումն ու իրացումը։

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ նախարարությունը հանգամանալի ուսումնասիրել է հարցապնդումը եւ ներկայացրել համակարգի անխափան գործունեությունն ապահովող երկու կառույցների գործունեության վերաբերյալ տվյալները, որոնք առնչվել են էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարմանը, ներկրմանն ու արտահանմանը, սակագներին, աշխատավարձերին եւ այլն։

Պատգամավորների հարցերն ուղղված զեկուցողին առնչվել են գազիֆիկացմանը, սակագներին, գազի կալորիականությանը, ներկրման եւ մատակարարման ծավալներին, նոր ատոմակայանի կառուցմանը, գործող կայանի շահագործման անվտանգության եւ այլ խնդիրների։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշելով, որ հարցապնդման հիմնական նպատակն է եղել էներգետիկայի ոլորտում ախտորոշում իրականացնելը, անդրադարձել է գյուղական բնակչության գազամատակարարման խնդիրներին։

«Թեեւ մեր երկիրը համարվում է ամենագազիֆիկացված երկրներից մեկը, սակայն գյուղական բնակչության 72 տոկոսը փայտն է նախընտրում որպես վառելիքի միջոց»։ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել վերջին տարիների ներքին շուկայում գազի մատակարարման սակագների բարձրացումը։

Մտքերի փոխանակության համար հերթագրվել է յոթ պատգամավոր։

Պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը խոսել է գազի գնման եւ մատակարարման ծավալների մասին, անթույլատրելի համարել գազի կորուստները, անդրադարձել կալորիականության խնդրին:

Գործող ատոմակայանի շահագործման անվտանգության եւ նորի կառուցմանն է անդրադարձել պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Ատոմակայանն է ապահովում մեր երկրի էներգետիկ անկախությունը»,- նշել է պատգամավորը։

Պատգամավոր Միհրան Հակոբյանը խոսել է գյուղական բնակչության գազամատակարարարման, գազի սակագնի վերաբերյալ։

Արեւային էլեկտրաէներգիայի կուտակիչների եւ այս ոլորտի ու իրանական գազի ներկրման խնդիրներին է անդրադարձել պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրացրել է իրանական գազի մատակարարման, էլեկտրաէներգիայի ցերեկային եւ գիշերային սակագներին առնչվող հարցեր, անթույլատրելի համարել համակարգի որոշ աշխատակիցների բարձր աշխատավարձ ստանալը, մատնանշել բնագավառի կոռուպցիոն ռիսկերը։

«Թեման հրապուրիչ է, սակայն հարցապնդումը պետք է լինի նպատակային եւ արդյունավետ ու հարկ է քննարկվեն որոշակի հարցեր,- նշել է պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հիմնական զեկուցողին առաջարկել է առավել խորքային ներկայացնել ոլորտի խնդիրները, անդրադարձել Ռուսաստանից եւ Իրանից ներկրվող գազի սակագների համադրելիության խնդրին։

Եզրափակիչ ելույթներում զեկուցողները տվել են պարզաբանումներ գործընկերների բարձրացված հարցադրումներին, պատասխանել հնչած հարցերին։

«Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն աշխատում է թափանցիկ, եւ մենք պատրաստ ենք համագործակցության»,- նշել է նախարար Աշոտ Մանուկյանը։

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


21.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 21-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով խորհրդարան էր այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությ...

21.03.2018
«Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 21-ին ընդունել է Կոլումբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Խորխե Ալբերտո Բարանտես Ուլլոային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես խոր...

21.03.2018
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կենսագրությունը
ՀՀ Ազգային ժողովի՝ մարտի 21-ի նիստում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ է նշանակվել Հրայր Թովմասյանը: Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում: 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում: 1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր ...

21.03.2018
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստն ավարտեց աշխատանքը
Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովը: Քննարկվել են մի շարք հարցեր, հնչել զեկույցներ: Շվեյցարիայի ներկայացուցիչ Անն Սեյդու-Քրիստը հանդես է եկել «Մահապատիժը ֆրանկոֆոնիայի տարածությունում» զեկույցով: Հանձնաժողովակա...

21.03.2018
Ազգային ժողով են այցելել «Օհանյան» կրթահամալիրի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել «Օհանյան» կրթահամալիրի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Կրթահամալիրի սաների հետ «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ում առաջարկով էլ դասն ընթա...

21.03.2018
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում ընդունվել է հայտարարություն
Մենք՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի անդամներս, մարտի 20-ից 21-ը գտնվելով Երեւանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի կապակցությամբ, գործելով Ֆրանկոֆոնիայի խարտիային եւ ՖՄԿ-ի խթանած արժեքներին համապատասխան, հղում կատարելով Մոնտրոյի (...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS