Տպել
26.03.2018
ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում
1 / 6

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մարտի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ՌԴ ԴԺ Պետական դումայի անունից ծաղկեպսակ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության-թանգարան ինստիտուտում, դիտել ցուցանմուշները, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին նշել է, որ թանգարանից դուրս եկող յուրաքանչյուր ոք իր հետ տանում է այն միտքը, թե աշխարհի բոլոր ժողովուրդները պետք է ապրեն խաղաղ ու համերաշխ:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հուշում է մի բան` Ցեղասպանությունը երբեք չպետք է կրկնվի»,-ասել է Վիկտոր Վոդոլացկին: