Տպել
28.03.2018
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը կարող է նպաստել խաղաղությանը եւ բարեկեցությանը Հարավային Կովկասում». Արմեն Աշոտյան
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մարտի 28-ին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ: Աշխատանքային քննարկման օրակարգային թեման եղել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնության քննարկումը, Հայաստանի ու Չինաստանի խորհրդարանական եւ ոլորտի փորձագիտական հանրույթների միջեւ համագործակցության խթանումը:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով առկա համաշխարհային գործընթացներին, ընդգծել է, որ ներկա աշխարհակարգի, միջազգային հարաբերություններում առկա մարտահրավերների դիմակայման համատեքստում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագիծը Հայաստանի համար տարածաշրջանային հաղորդակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել, ինչպես նաեւ նպաստել խաղաղությանը եւ բարեկեցությանը Հարավային Կովկասում:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերին՝ դեսպան Ըրլոնգը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանը կողմնակից է հակամարտության բացառապես խաղաղ լուծման տարբերակին՝ բանակցությունների միջոցով:

Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցության օրակարգին, տնտեսական, ներդրումային եւ հումանիտար քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի:

Աշխատանքային քննարկման մասնակիցները հղել են հարցեր, հանդես եկել ելույթներով:


28.03.2018
Խորհրդարանական լսումներ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 28-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի են ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Քննարկմանը մասնակցե...

28.03.2018
Խորհրդարանական պատվիրակությունը մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստի աշխատանքներին
Մարտի 27-ից 30-ը Բուխարեստում (Ռումինիա) ընթանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի (ՍԾՏՀ ԽՎ) հանձնաժողովի 50-րդ նիստը: Հանձնաժողովի աշխատանքներին հայաստանյան պատվիրակությունից մասնակցում են Աժ պատգամավորներ Վ...

28.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքի շրջանակում, մարտի 27-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկո...