Տպել
29.03.2018
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը հայկական կողմի առաջարկով ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին» որոշում
1 / 2

Մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովը հայկական կողմի առաջարկով «ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին» որոշում է ընդունել:

Որոշումը ներկայացվում է ստորեւ.

«Լսելով ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի տեղեկատվությունը վերջին տարիներին հավաքական անվտանգության գոտու հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ եւ կոչ է անում զերծ մնալ ցանկացած հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կբերեն տարածաշրջանում լարվածության աճի:

Հանձնաժողովը կրկին հաստատում է ՀԱՊԿ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ արտահայտված 2017թ. նոյեմբերի 30-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հայտարարությունում եւ միանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների աջակցությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա` մասնավորապես կապված ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ»:


29.03.2018
Խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը
ՀՀ Ազգային ժողովի այգում մարտի 29-ին նշվել է Հանամի տոնը, տեղի է ունեցել ճապոնական սակուրաների մասին ցուցանակի բացման արարողություն: Վերջինս ազդարարում է, որ ծառերը խորհրդարանի այգում տնկվել են ի նշան հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Է...

29.03.2018
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանում բարեփոխումների նոր փուլ է բացում». Կորյուն Նահապետյան
Մարտի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով ԵՄ պատվիրակության ղեկավարին` Կորյուն Նահապետյանը նշել է, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձա...

29.03.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովի նախագահների եւ զեկուցողների նիստին, ինչպես նաեւ Լիբանանի Հանրապետության խորհրդարանի եւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ կազմակերպած միջազգային համաժողովին մասնակցելու համար 2018 թվականի ապրիլի 1-5...