National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.3.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.03.2018
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ
1 / 3

Մարտի 28-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է 15 հարց:

Նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին: Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Հրավիրված են եղել ՀԱՊԿ խորհրդարանների պատգամավորներ, գիտնականներ, փորձագետներ: Օրակարգում ընդգրկված ՀԱՊԿ անդամ երկրներում ճգնաժամային իրավիճակներին հավաքական հումանիտար աջակցմանն արձագանքելու վերաբերյալ առաջարկների, «Ազգային անվտանգության ապահովմանն ուղղված՝ քաղաքացիական հասարակության աջակցության մասին» մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ Կարեն Բեքարյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկությունները, որոնք ընդունվել են: Հարցը կքննարկվի փորձագիտա-խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստում: Ներկայացվել են նաեւ «Ազգային անվտանգության ապահովման մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ այլ մոդելային օրենքների նախագծեր եւ փաստաթղթեր:

Մարտի 29-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:

Նիստի օրակարգում ընգրկված են եղել «ՀԱՊԿ ՀԱԽ 2017թ. Մինսկում կայացած նստաշրջանի արդյունքների եւ Կազմակերպության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանն ուղղված գործունեության մասին», Պառլամենտարիզմի զարգացման վերաբերյալ միջազգային համաժողովի անցկացման մասին եւ ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը վերաբերող այլ հարցեր: Խոսրով Հարությունյանը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքների մասին» որոշման նախագիծը: ՌԴ ԴԺ Պետդումայի պատգամավոր Ռաֆայիլ Զինուրովն ընդգծել է իր մտահոգությունը հակամարտության սրման վերաբերյալ: Կոնստանտին Զատուլինը կոչ է արել ընդունել որոշումը՝ նշելով, որ ամեն դեպքում պետք է զերծ մնալ հակամարտության սրացմանը նպաստող քայլերից: Քննարկումների արդյունքում ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին» որոշումը :

Նույն օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ գործունեության ֆինանսավորման մասին, «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2017թ. նոյեմբերյան նստաշրջանի արդյունքների եւ Կազմակերպության ընթացիկ գործունեության մասին», 2016-2020թթ. ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ ընդունվել են որոշումներ:

Օրակարգից հանվել է ՀԱՊԿ ԽՎ ժամանակավոր կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am