Տպել
04.04.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ապրիլի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ:

Միքայել Մելքումյանը գոհունակությամբ ընդգծել է, որ բավականին ակտիվացել է երկու պետությունների միջեւ առկա երկխոսությունը, կարեւորել միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներն ընդլայնելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ տնտեսության, սոցիալական ապահովության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված քայլերին:

Նաուաֆ Ալ Էնեզին նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը` նշելով, որ Քուվեյթի Պետությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում այդ ծրագրերի իրագործման ուղղությամբ: Հայաստանը եւ հայ ժողովրդին Քուվեյթի հանրությանը ճանաչելի դարձնելու համար դեսպանն անհրաժեշտ է համարել իր երկրում ՀՀ դեսպանության կողմից ցուցահանդեսների եւ տարբեր միջոցառումների կազմակերպումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են բարեկամական խմբերի աշխատանքը, փոխայցերի ակտիվացումը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացումը: Քննարկվել են նաեւ Երեւան-Քուվեյթ ավիաչվերթի իրականացման հնարավորությունները:

Միքայել Մելքումյանը դեսպանին փոխանցել է իր` Քուվեյթի Պետության խորհրդարանի փոխխոսնակի՝ Հայաստան այցի հրավերը:


04.04.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Ապրիլի 4-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կա...

04.04.2018
Արմեն Աշոտյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 4-ին հանդիպել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ: Պատգամավորին ուղղվել են հարցեր ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ: Անդրադար...

04.04.2018
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

04.04.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

04.04.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ:...