Տպել
04.04.2018
Արմեն Աշոտյանը հանդիպել է ուսանողների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 4-ին հանդիպել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների հետ: Պատգամավորին ուղղվել են հարցեր ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին, մեր երկրի տնտեսական զարգացման հեռանկարներին: Այդ համատեքստում ուսանողները մատնանշել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագիծը եւ հետաքրքրվել սպասվող արդյունքներից: Արմեն Աշոտյանը պատասխանել է հակիրճ՝ հանքահումքային արդյունաբերության զարգացում եւ տրանսպորտային հաղորդակցություն:

Ուսանողների խնդրանքով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը, Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականությանը եւ պաշտոնական Բաքվի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին: Բարձրացված բոլոր հարցերին Արմեն Աշոտյանը պատասխանել է սպառիչ փորձագիտական հիմնավորումներով: Ավարտին խորհրդարանականն ուսանողներին կոչ է արել ամեն օր հետեւել աշխարհի զարկերակին եւ լինել տեղեկացված քաղաքական զարգացումներից: