ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 6-ին կազմակերպել էր հանդիպում ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամների հետ` քննարկելու «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը կարեւորել է ուսանողների մասնակցությունը նման նախագծի քննարկմանը:
«Օրենքի նպատակն է ստեղծել բարձրագույն կրթության համակարգի կարգավորման, որակի ապահովման եւ կատարելագործման արդյունավետ իրավական հենք, բարձրացնել մրցունակությունը, խթանել միջազգայնացումը եւ նորարարությունների շարունակական ներդրումը»,- ասել է Վարդան Բոստանջյանը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Ավագյանը ողջունել է նման ձեւաչափով քննարկումները` ընդգծելով բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների ամրագրման անհրաժեշտությունը:
Ուսանողներն անդրադարձել են հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաների դասաժամերի խնդրին, դրանց լրիվ եւ մասնագիտական ծանրաբեռնվածությանը, կառավարման խորհրդի աշխատանքների կարգավորմանը, ուսանողների իրավունքների պաշտպանությանը:
Վարդան Բոստանջյանը նշել է, որ ուսանողների առաջարկությունները կներկայացվեն օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու նման ձեւաչափով քննարկումները:
Խորհրդարանում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 6-ին քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանի հրավերով խորհրդարան էր այցելել Հայաստանում եզդիական համայնքի...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 09.04.2018, ժամը 15:00, ԱԺ ոսկեզօծ դահլիճ, ...