Տպել
06.04.2018
ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամները՝ Ազգային ժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 6-ին կազմակերպել էր հանդիպում ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամների հետ` քննարկելու «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը կարեւորել է ուսանողների մասնակցությունը նման նախագծի քննարկմանը:

«Օրենքի նպատակն է ստեղծել բարձրագույն կրթության համակարգի կարգավորման, որակի ապահովման եւ կատարելագործման արդյունավետ իրավական հենք, բարձրացնել մրցունակությունը, խթանել միջազգայնացումը եւ նորարարությունների շարունակական ներդրումը»,- ասել է Վարդան Բոստանջյանը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Ավագյանը ողջունել է նման ձեւաչափով քննարկումները` ընդգծելով բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների ամրագրման անհրաժեշտությունը:

Ուսանողներն անդրադարձել են հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաների դասաժամերի խնդրին, դրանց լրիվ եւ մասնագիտական ծանրաբեռնվածությանը, կառավարման խորհրդի աշխատանքների կարգավորմանը, ուսանողների իրավունքների պաշտպանությանը:

Վարդան Բոստանջյանը նշել է, որ ուսանողների առաջարկությունները կներկայացվեն օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու նման ձեւաչափով քննարկումները:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...