Տպել
07.04.2018
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել հուշատախտակի բացման արարողության
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 7-ին ներկա է գտնվել ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի եւ նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի, հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով ներկաներին` խորհրդարանի ղեկավարն անգնահատելի է համարել Իզաբելլա Դավթյանի դերը մանկաբուժության բնագավառում: «Նա իր ամբողջ կյանքը նվիրել է երեխաների առողջությանը: Անվանի բժիշկն իր գործընկերների հետ կարողացել է նվազեցնել մանկական մահացությունը, որի մակարդակն այդ տարիներին բավականին բարձր էր»,- նշել է Արա Բաբլոյանը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի` բժիշկներն այսօր էլ շարունակում են նրա սկսած գործը:

Վասակ Խաչիկյանի գործընկերները բարձր են գնահատել վաստակաշատ շինարարի` ոլորտում ունեցած ավանդը: Հայտնի ամուսինների դուստրը` Աիդա Խաչիկյանը, իր շնորհակալությունն է հայտնել նման նախաձեռնության համար:

Հուշատախտակի բացման պատիվը վերապահվել է նրանց թոռանը՝ Էմիլ Վարդապետյանին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, բուժաշխատողներ, շինարարներ, պաշտոնատար այլ անձինք:


07.04.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ
«Սիրելի մայրեր, ի սրտե շնորհավորում եմ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Ձեզնից են սկսվում սերն ու նվիրումն առ հայրենիք, որոնք երբեք չեն վերջանում, ինչպես ձեր մայրական զգացմունքները: Կյանք պարգեւելու վեհ առաքելությունից հետո դուք շարունակական կարեւոր դեր ունեք մարդու, հասարակության ու պետության...