Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ:
Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ:
Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: Լրագրողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԱԺ 334 սենյակում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը գործարկել է հատուկ հավելված (https://photos.app.goo.gl/KSHmMEfMMRpALjdI3
),որտեղ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կտեղադրվեն լուսանկարներ արարողության ողջ ընթացքից: Բոլոր լրատվամիջոցները կարող են ազատ օգտվել հրապարակվելիք լուսանկարներից: Բացի այդ, օպերատիվ կերպով կտարածվեն հաղորդագրություններ եւ հարակից նյութեր:
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Արմեն Աշոտյանի նախագահությամբ ապրիլի 9-ին քննարկվել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ: Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կա...
Արա Բաբլոյանն ընդունել է Քաթարի Պետության խորհրդարանի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 9-ին ընդունել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Մուհամմադ ալ-Սուլեյթիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու ...
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Արմեն Սարգսյանը ստանձնել է Հանրապետության նախագահի պաշտոնը
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով 2018 թվականի ապրիլի 9-ին հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացելով նիստը` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «ՀՀ մեծարգո Նախագահ, ՀՀ մեծարգո նորընտիր նախա...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...