Տպել
10.04.2018
ՀՀ Ազգային ժողով են այցելել Արարատի մարզի Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները
1 / 3

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 10-ին խորհրդարան են այցելել Արարատի մարզի Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանք շրջել են խորհրդարանում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին:

Հյուրերի հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա աշակերտներին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, գործունեության հիմնական սկզբունքները, անդրադարձել խորհրդարանական կառավարման ձեւին: Պատգամավորը խոսել է նաեւ սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանի վերահսկողական դերի բարձացման մասին, մանրամասնել «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը:

Ռուզաննա Մուրադյանը հորդորել է աշակերտներին սիրել հայրենիքը, լավ սովորել՝ նշելով, որ դրանով է պայմանավորված երկրի հաջողությունը եւ առաջընթացը: