Տպել
10.04.2018
Հանդիպում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում
1 / 3

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ապրիլի 10-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Հանուն ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի Մոնտենեգրոյի ծրագրերի համակարգող Մարկո Սոշիչի հետ:

Քննարկվել են ՀՀ ԱԺ-ի հետ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցության եւ աջակցության շրջանակում ՀՀ խորհրդարանի բյուջետային գրասենյակի մասնագիտական կարողությունների զարգացման ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով ԱԺ բյուջետային գրասենյակի գործառույթներին՝ Գագիկ Մելիքյանը կարեւորել է կառույցի կողմից պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին տնտեսության տարբեր ոլորտների, ինչպես նաեւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության, Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան հաղորդման վերաբերյալ ամփոփ տեղեկանքների տրամադրումը:

Նշվել է, որ տեղեկանքները հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու պետական բյուջեի կատարման ընթացքի եւ այլ խնդիրների մասին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը նաեւ կարեւորել է հիմնադրամի եւ խորհրդարանի բյուջետային գրասենյակի միջեւ փոխգործակցությունը:

«Ձեր փորձի փոխանցումը մեծ աջակցություն կլինի ԱԺ բյուջետային գրասենյակի գործունեությունն առավել ակտիվ ու արդյունավետ դարձնելու համար»,-նշել է Գագիկ Մելիքյանը:

Մարկո Սոշիչը, ներկայացնելով մի շարք եվրոպական երկրների նմանօրինակ կառույցների գործունեությունը, նշել է, որ բյուջետային գրասենյակի ներկայացրած վերլուծությունները պետք է հասանելի լինեն բոլորին:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանել է նաեւ խնդրին առնչվող բազմաթիվ այլ հարցերի եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ խորհրդարանի բյուջետային գրասենյակը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխան կառույց:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...