Տպել
11.04.2018
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 2

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 11-ին խորհրդարան են այցելել Լոռու մարզի Տաշիր համայնքի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:

Հյուրերը խորհրդարանի շենքում շրջելուց, ԱԺ հերթական նիստի աշխատանքին հետեւելուց հետո մասնակցել են ավանդական դարձած բաց դասին, որը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Նա ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել օրենսդիր մարմնի գործառույթներին, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, մշտական հանձնաժողովների, բարեկամական խմբերի գործունեությանը:

Աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել պատգամավորին, որոնք հիմնականում վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին: Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ 21-րդ դարի երիտասարդները պետք է լինեն գիտակ, հմտություններով եւ կարողություններով օժտված, պատրաստ՝ ծառայելու հայրենիքին: