Տպել
11.04.2018
Հանդիպում ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակում
1 / 3

Հանուն ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի ներկայացուցիչներ Քրիստոֆեր Լեւիկը, Անդրյու Ուոքերը, Մարկո Սոշիչը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ենս Պետերսեն-Թումզերը եւ ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգարյանցն ապրիլի 11-ին հյուրընկալվել էին ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակում:

Վերջինիս փորձագետների հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել խորհրդարանում բյուջետային գրասենյակի դերակատարմանը:

Բյուջետային գրասենյակի փորձագետներ Աշոտ Եղիազարյանը եւ Աշոտ Ավետիսյանը ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Ըստ այդմ` 2017 թվականի հաշվետու ժամանակահատվածում պատրաստվել է 420 համեմատական վերլուծություններով տեղեկանք, որոնք տրամադրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահին, նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորներին: Պատրաստվել է նաեւ 63 ոլորտային տեղեկանք, աջակցություն է ցուցաբերվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին՝ իրենց ոլորտներում բյուջետային ծրագրերի եւ դրանց կատարողական հիմնական ցուցանիշների մշակման ու բարելավվման գործում: Պատրաստվել են տեղեկանքներ ՀՀ 2017 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Բյուջետային գրասենյակի աշխատակազմը ներգրավված է նաեւ Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ղեկավարման հանձնաժողովում, ՀՀ եւ ԵՄ միջեւ մշակվող Հանրային վարչարարության բարեփոխումների ծրագրի իրականացման մոնիթորինգի գործընթացում:

Միջազգային փորձագետները դրական են գնահատել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի գործունեությունը` ներկայացնելով նոր առաջարկներ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետները, արժեւորելով վերջիններիս աջակցությունը, հանդես են եկել աշխատակազմը նոր մասնագետ-փորձագետներով համալրելու եւ մասնագիտական վերապատրաստում անցկացնելու առաջարկություններով:


11.04.2018
Վահե էնֆիաջյանն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանի եւ Գեւորգ Գորգիսյանի ապրիլի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացվել կառույցի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի ...

11.04.2018
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ 95 կողմ ձայնով ընդունել նախորդ օրը քննարկված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գո...

11.04.2018
Բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 11-ին խորհրդարան են այցելել Լոռու մարզի Տաշիր համայնքի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Հյուրերը խորհրդարանի շենքում շրջելուց, ԱԺ հերթական նիստի աշխատանքին հետեւելուց հետո մասնակցել են ավանդական դարձած բաց դասին, որը վարել է Հ...