Տպել
12.04.2018
Հերթական բաց դաս Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Գլոբալ Բրիջ կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: «Բաց դասն» այս անգամ անցկացվել է ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում. այն վարել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Ողջունելով հյուրերին՝ Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել նրա գործունեությանը, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, մշտական հանձնաժողովների գործառույթներին:

Պատգամավորն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերին ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին:

Ռուզաննա Մուրադյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին, աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն ընտրելուն եւ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին:


12.04.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է Ալժիրի խորհրդարանի երկու պալատների նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական նամակներ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի Մաջլիս ալ-Ումմայի նախագահ Աբդելկադեր Բենսալահին եւ ալ-Մաջլիս ալ-Շաաբի ալ-Վատանիի նախագահ Սաիդ Բուհաջային: «Խոր ցավով տեղեկացանք Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ին...

12.04.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում ապրիլի 12-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: ՀՀ խորհրդարանի ղեկավարը դրական է գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարե...

12.04.2018
ՀՀ ԱԺ նախագահը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 12-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Բելառուսի, Ղա...

12.04.2018
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են  նախորդ օրը քննարկված օրինագծերը:  Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է աշխատանքը: ...