Տպել
13.04.2018
Հայաստանի եւ Կարելիայի օրենսդիրները կարեւորել են փոխգործակցության զարգացումը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ու ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ապրիլի 13-ին հանդիպել են Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հույս է հայտնել,  որ նման  փոխայցերը կնպաստեն հայ-կարելիական հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է համագործակցությունը զբոսաշրջության, առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, առողջապահական բնագավառներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Միքայել Մելքումյանը նշել է, որ այն առանցքային հարց է Հայաստանի  համար եւ խնդիրը պետք լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ շնորհավորել Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին երդմնակալության արարողության կապակցությամբ: Նա  պատրաստակամություն է հայտնել նպաստելու տարբեր ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացմանը:

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչն էլ իր հերթին խթան կհանդիսանա փոխհարաբերությունների առավել սերտացման ու զարգացման համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխուժացնել փոխայցերը,  իրականացնել փորձի փոխանակում,  գործարար ոլորտում մշակել ծրագրեր` ընդգրկելով նաեւ մարզերը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանն ու Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
 
 


13.04.2018
ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ ապրիլի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կ...

13.04.2018
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 47-րդ լիագումար նիստի աշխատանքին
Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 13-ին աշխատանքն է սկսել ԱՊՀ ՄԽՎ 47-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը: Լիագումար նիստի աշխատանքին ներկա են եղել միջազգային տարբեր խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ի թիվս...