Տպել
19.04.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար 2018 թվականի ապրիլի 22-26-ը ներառյալ Բաթումի (Վրաստան) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի ապրիլի 22-28-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը եւ Ռուստամ Մախմուդյանը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2018 թվականի ապրիլի 22-25-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը: