Տպել
19.04.2018
Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան  բարեկամական խմբի ղեկավար, Սաեյմայում Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի զեկուցող Սերգեյ Պոտապկինի հետ:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին եւ Սաեյմայի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ փաստաթղթի վավերացումը նոր էջ կբացի հայ-լատվիական հարաբերություններում, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի ու Եվրամիության եւ նրա անդամ երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը:


19.04.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 19-ին Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ...

19.04.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար 2018 թվականի ապրիլի 22-26-ը ներառյալ Բաթումի (Վրաստան) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդա...

19.04.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...