Տպել
19.04.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 19-ին Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում են նոտարների գործունեության իրավական հիմքերը:

Մասնավորապես առաջարկվում է կարգավորել նոտարի պաշտոնից ազատվելու կամ լիազորությունների դադարման դեպքում նրան փոխարինելու, ինչպես նաեւ որակավորում անցած թարգմանիչների համապատասխան վկայականի օրինակելի ձեւը սահմանելու հարցերը:

Փոխնախարարի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկել է «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սահմանվում են հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքերը, ամրագրվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցի կիրառումը խթանելու եւ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նախադրյալները:

Հանձաժողովը քննության է առել «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխություններով օրենքը համապատասխանեցվում է «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքին: Նախագծով մասնավորապես դատարանների նախագահների խորհրդին մինչ այժմ վերապահված լիազորությունները բաշխվել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ Դատական դեպարտամենտի միջեւ:

Սահմանվել են նաեւ Դատական դեպարտամենտում դատական ծառայության եւ դատական կարգադրիչների ծառայության կազմակերպման ու գործունեության առանձնահատկությունները, կարգավիճակը: Նախատեսվել են կառույցի ղեկավարի եւ նրա առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվող անձին ներկայացվող պահանջները, վերանայվել վեջինիս լիազորությունները:

«Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակը, ըստ արդարադատության փոխնախարարի, համապատասխանեցումն է ՀՀ Սահմանադրության իրավակարգավորումներին:

Հանձնաժողովը Կարինե Աճեմյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Հակոբ Բեգլարյանի, Ֆելիքս Ցոլակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Արթուր Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկման է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քննարկված օրենքների նախագծերը հանձնաժողովն առաջարկել է ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:


19.04.2018
Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան  բարեկամական խմբի ղեկավար, Սաեյմայում Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի զեկուցող Սերգեյ Պոտապկինի հետ: Էդուարդ Շարմազան...

19.04.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար 2018 թվականի ապրիլի 22-26-ը ներառյալ Բաթումի (Վրաստան) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդա...

19.04.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...