Տպել
23.04.2018
Խորհրդարանում հյուրընկալվել են ֆինն պատգամավորները
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 23-ին հանդիպել են Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը ողջունել է ֆինն գործընկերների այցը Հայաստան` ներկայացնելով մեր երկրի արտաքին քաղաքականության ուղղությունները:

Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական, ինչպես նաեւ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացումը:

Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուհո Էերոլան տեղեկացրել է, որ վերջին տարիներին ակտիվացել են երկու երկրների առեւտրատնտեսական կապերը, աճել ներմուծման եւ արտահանման ծավալները: Խմբի ղեկավարը կարեւորել է հայ-ֆիննական հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը՝ նշելով, որ պատրաստ են ամենայնս աջակցելու:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Յուհո Էերոլան դրական է գնահատել հանրահավաքների խաղաղ ընթացքը, կարեւորել ՀՀ իշխանությունների կողմից արվող բանակցային քայլերը՝ ուղղված խնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Նա հույս է հայտնել, որ կպահպանվեն համապատասխան ժողովրդավարության սկզբունքները:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ստեղծված իրադրությունը, նշել է, որ հնարավոր բոլոր քայլերն արվում են՝ խնդրին ժողովրդավարական ճանապարհով լուծում տալու համար:

Երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակին են անդրադարձել նաեւ Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամներ Գագիկ Մինասյանը եւ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս ներկայացրել է մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց նպաստող հանգամանքները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ փորձի փոխանակման կարեւորությանը, միջազգային հարթակներում համագործակցությանը:

Հյուրերը տեղեկացրել են, որ ապրիլի 24-ին այցելելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:


23.04.2018
Հանդիպում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանն ապրիլի 23-ին հանդիպել է Կահիրեի Ահրամ կենտրոնի ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` պատգամավորը ներկայացրել է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործ...