Տպել
26.04.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստերի ուղիղ հեռարձակում

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել հղումով:


26.04.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 26-ին Գագիկ Մինասյանի գլխավորությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ  «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով...

26.04.2018
Արա Բաբլոյանի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնած...

26.04.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: ...