Տպել
28.04.2018
Խորհրդարանում հյուրընկալվել են ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորները
1 / 18

ՀՀ Ազգային ժողով են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ:

Ապրիլի 27-ին ՌԴ պատգամավորներին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նույն օրը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու հանձնաժողովի անդամներ: Կայացել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլայ Ռիժկովի ու հանձնաժողովի անդամների հանդիպումը:

Ապրիլի 28-ին ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորների հետ հանդիպել են նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարեւորվել ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության եւ օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության: