Տպել
02.05.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը
1 / 1

Հարգելի հայրենակիցներ,

վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը:

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:

Նմանատիպ   գործողությունները չեն կարող հանգեցնել որեւէ դրական տեղաշարժի, չեն կարող  տեւական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների եւ մեր քաղաքացիների կողմից:

Մեկ անգամ եւս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին եւ հատկապես երիտասարդությանը` ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն եւ հանդուրժողականություն:
 


02.05.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: ...

02.05.2018
ՀՀ Ազգային ժողովի նիստը չի կայացել
Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ գրանցվել է 27 պատգամավոր, անհրաժեշտ քվորում չի ապահովվել: Խորհրդարանի նախագահը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամ...