National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
03.05.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
03.05.2018
ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:

ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, ներկայացնելով Էմիլ Բաբայանի կենսագրությունը, նշել է, որ 2006 թվականից աշխատել է վերջինիս հետ` իրականացնելով Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու գործառույթը:

Էմիլ Բաբայանը ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ներկայացված հայցերի քննարկմանը: Որպես Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական` նա ներկայացրել է ԼՂ-ն Եվրոպական դատարանի հետ աշխատանքներում, այդ թվում նաեւ միջազգային տարբեր ատյաններում, իսկ 2015 թվականին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստին` Արցախի պաշտոնական դիրքորոշումը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով` ընտրելով Էմիլ Բաբայանին կնպաստենք ԼՂ հակամարտության կարգավորման, Հայոց ցեղասպանութայն միջազգային ճանաչման գործընթացներին:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշել է, որ գերադասելի կլիներ թեկնածուն ավելի վաղ ներկայացվեր հանրությանը: Ողջամիտ համարելով խմբակցությունների հետ նախապես հանդիպման առաջարկը՝ Գեւորգ Կոստանյանն ասել է, որ այս պահին հնարավորություն է տրված թեկնածուին դիմել հարցերով:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ առնվազն 32 հասարակական կազմակերպությունների ստորագրությամբ դիմում է ներկայացվել ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողով, որով կոչ է արվել հետ կանչել Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որպեսզի իրավունքի դատարաններին ներհատուկ` հրապարակային, թափանցիկ եւ համոզիչ կերպով ընտրվի առաջադրված թեկնածուն: Գեւորգ Կոստանյանը նշել է, որ հասարակական կազմակերպությունները հետկանչման խնդիր են ներկայացրել բացառապես Էմիլ Բաբայանին ներկայացնելու ընթացակարգի տեսանկյունից` ընդգծելով, որ նրա թեկնածության վերաբերյալ որեւէ խնդիր չի բարձրացվել: Նրա խոսքով` միջազգային դատարանների անդամությանն ու դատարանների դատավորների ընտրության գործընթացը տրամագծորեն տարբերվում է ներպետական դատավորների ընտրության գործընթացից: Հասարակական կազմակերպությունների առաջարկը կիրառելի է միջազգային դատարանների ձեւավորման եւ թեկնածուների առաջադրման դեպքում:

Էմիլ Բաբայանը, ներկայացնելով մասնագիտական գործունեության հիմնական ուղենիշերը, ընդգծել է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, հայրենիքի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, իրավական պետության սկզբունքը: Բանախոսն իրավական պետության համար պարտադիր նախապայման է համարել իշխանությունների տարանջատման եւ փոխադարձ զսպման ու հավասարակշռման սկզբունքը, կառավարման օրինականությունը, իրավունքի գերակայությունը, դատարանների անկախությունը, սահմանադրական գործուն վերահսկողությունը:

Պատգամավորները հարցեր են ուղղել թեկնածուին, որոնք վերաբերել են Սահմանադրական դատարանի դատական ակտերի կատարման վիճակին, ՀՀ-ում սահմանադրականության գնահատման մակարդակի աստիճանաբար բարձրացմանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/ 5-րդ-ով:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը տեղի է ունենալու 2018 թվականի մայիսի 4-ին՝ 10:30-11:10:

ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Հակոբ Բեգլարյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշել է, որ փոփոխություններ են կատարվել մասնավորապես 258-րդ հոդվածում` պայմանավորված տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի եւ նրանց ներկայացուցիչների շահերն արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ, իսկ 262-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները կրում են զուտ խմբագրական բնույթ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն նախագծի վերաբերյալ:

Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով փոփոխություններին՝ բանախոսը նշել է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել ընտրությունների եւ հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը, կարեւորելով առաջարկվող փոփոխությունները եւ դրանք գնահատելով արդեն իսկ մեկ քայլ առաջընթաց հանրության մեջ առկա դժգոհությունները վերացնելու առումով, նշել է, որ մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հաշտարարության մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են հաշտարարության իրականացման սկզբունքները, հաշտարարի իրավունքներն ու պարտականությունները, նրա վարքագծի կանոնները, արտոնագրված հաշտարարի որակավորում ստանալու պարտականությունը, հաշտարարին համապատասխան որակավորում շնորհելու, մերժելու, որակավորումից զրկելու հիմքերն ու անհրաժեշտ դրույթներ:

Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ: Նախատեսվում է համապատասխանեցնել օրենքում եւ օրենսգրքում առկա դրույթները:

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է առաջին ընթերցմամբ: Դրանով սահմանվում են Դատական դեպարտամենտում դատական ծառայության եւ դատական կարգադրիչների ծառայության կազմակերպման ու գործունեության առանձնահատկությունները, դատական ծառայողների, դատական կարգադրիչների կարգավիճակը, նրանց իրավական, սոցիալական երաշխիքներն ինչպես նաեւ իրականացվող ծառայությունների հետ կապված այլ հարաբերություններ:

Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Տեղական հանրաքվեի մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որը սահմանում է տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները, կարգավորում դրան մասնակցելու իրավունքի, տեղական հանրաքվեի դրվող հարցերի, նախագիծը կամ համայնքային նշանակության հանրային հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, ակտերն ուժի մեջ մտնելու եւ հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ փոփոխություններով կարգավորվում են նոտարական գործողությունների իրականացման ժամանակ նոտարի՝ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում նրան փոխարինելու, նոտարական թարգմանիչների որակավորման վկայականի ձեւի, ժառանգության իրավունքի վկայագրի տրման հետ կապված հարցերը:

Վերոնշյալ բոլոր օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունները դրական էին:

«Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ ստացված բոլոր առաջարկներն ընդունվել են: Նախագծերով սահմանվում եւ հստակեցվում են օրենքներում առկա հասկացությունները:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը կից նախագծով քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծերի նպատակն է հստակեցնել եւ պարզեցնել օրենքներում առկա հասկացությունները:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ներսես Երիցյանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի վերաբերյալ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո առաջարկներ չեն եղել:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սամվել Նիկոյանը:

Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը խորհրդարանին ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: Հաշվետու տարում Վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողական ուսումնասիրություններն ամփոփվել են 18 ընթացիկ հաշվետվություններում: Նշվել է, որ երեքի վերաբերյալ ՎՊ խորհուրդն ունեցել է քրեաիրավական բնույթի կասկածներ. այդ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Դրանք են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ԴԱՀԿ ծառայության եւ ՀՀ տավարաբուծության զարգացման գյուղատնտեսության նախարարության ծրագրի մասով արձանագրությունները: Սրանցից առաջինի վերաբերյալ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:

Վերահսկիչ պալատը հաշվետու տարում կիրառել է թափանցիկ գործելաոճ եւ ներկայացված հաշվետվությունում ընդգրկել վերահսկվող կազմակերպության ներկայացրած պարզաբանումներն ու առարկությունները: Լեւոն Յոլյանի տեղեկացմամբ՝ կառույցն այդպիսով փորձել է իր վերահսկողական գործունեությունը դարձնել առավել օբյեկտիվ եւ անաչառ:

Ընդհանուր առմամբ՝ 2017 թվականին Վերահսկիչ պալատը ներկայացրել է 240 եզրակացություն եւ 180 առաջարկ:

Նշենք, որ հաշվետվությունը խորհրդարանն ընդունում է ի գիտություն՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի մայիսի 4-ին՝ ժամը 10:00-ին:


03.05.2018
Վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը
Ազգային ժողովում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից: Հիշեցնենք, որ մայիսի 1-ի հատուկ նիստում ՀՀ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, իսկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադ...

03.05.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS