Տպել
14.05.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձանագրություններ է ստորագրել

ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 11-ի՝ «Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին» ՆՀ-298-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արարատ Միրզոյանի՝ պատգամավորի լիազորությունները:

*****

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 12-ի՝ «Մանե Թանդիլյանին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին» ՆՀ-305-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ պատգամավորի լիազորությունները:

*****

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 12-ի՝ «Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարար նշանակելու մասին» ՆՀ-306-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արտակ Զեյնալյանի՝ պատգամավորի լիազորությունները:


14.05.2018
«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար». Էդուարդ Շարմազանովը՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Էդուարդ Շարմազանովն ան...

14.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպման աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 15-17-ը ներառյալ Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը եւ ՍԾՏՀ ԽՎ-ու...