Տպել
14.05.2018
«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար». Էդուարդ Շարմազանովը՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը եւ միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությանը:

Էդուարդ Շարմազանովը, բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, նման ոճրագործությունների կանխարգելման հարցում կարեւորել է ցեղասպանությունների համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը: Նա առաջարկել է գործընկերներին քննարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսը Շվեդիայում անցկացնելու հնարավորության հարցը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը մտահոգիչ է համարել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ավելի քան մեկ դար անց եւ փաստել, որ այդ երկրի իշխանություններն ապակառուցողական քաղաքականություն են վարում նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի:


14.05.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձանագրություններ է ստորագրել
ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունԱռաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 11-ի՝ «Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետ ն...

14.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպման աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 15-17-ը ներառյալ Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը եւ ՍԾՏՀ ԽՎ-ու...