Տպել
11.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու եւ Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2018 թվականի մայիսի 13-16-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը: