Տպել
16.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ԱՊՀ ՄԽՎ պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 16-18-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի շրջանակներում սփյուռքի հարցերին նվիրված տարեկան ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 17-20-ը Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն), քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 20-23-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն), մոնիթորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 28-31-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) եւ մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 31-ից հունիսի 2-ը Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: