Տպել
17.05.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ նախագծի ընդունումը կապահովի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Համաձայնագրով վարձատրվող աշխատանք իրականացնող ընտանիքի անդամը ենթարկվում է ընդունող պետության օրենքներին, առանց զրկվելու անձնական եւ բնակության վայրի անձեռնմխելիությունից՝ ոլորտում գործող դիվանագիտական կարգին համապատասխան: Նա պահպանում է իր կացության հատուկ կարգավիճակը կամ դիվանագիտական քարտը:

Քվեարկությամբ օրենքի նախագիծն առաջարկվել է ընդգրկել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:


17.05.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

17.05.2018
Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր: Ընդգծելով համատեղ նիստի կարեւոր...