Տպել
19.05.2018
Արա Բաբլոյանը շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ծննդյան տարեդարձի առթիվ
1 / 1

Մեծարգո տիկին Մանուկյան,

ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:

Մեծ է Ձեր ավանդը Սփյուռքում կրթական ու մշակութային կառույցների ստեղծման եւ հայապահպանության գործում: Միաժամանակ, Ձեր գործունեությունը միշտ միտված է եղել մայր հայրենիքի հզորացմանը: Հատկապես Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ղեկավարելիս Դուք հսկայական աջակցություն ցուցաբերեցիք Սպիտակի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի վերքերի բուժմանը, նորանկախ Հայաստանում բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը:

Դուք փայլուն կերպով շարունակեցիք Ձեր հոր` Հայաստանի ազգային հերոս, մեծ բարերար Ալեք Մանուկյանի ծրագրերը, որոնք կյանքի եք կոչում նաեւ այսօր: Դստեր, ազգային ու հասարակական գործչի Ձեր կերպարը պիտի օրինակ լինի աճող սերնդի համար:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:


19.05.2018
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ մայիսի 19-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանատան, Հայաստանի հունական համայնքի եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել անմար կրակ...