Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ մայիսի 19-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանատան, Հայաստանի հունական համայնքի եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ:
Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ խոնարհումով ու լռությամբ հարգել Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը կատարել է հոգեհանգստի կարգ անմեղ զոհերի հոգու հանգստության համար:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված ոճրագործությունը, նշել է, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր:
Արա Բաբլոյանը շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ծննդյան տարեդարձի առթիվ
Մեծարգո տիկին Մանուկյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Մեծ է Ձեր ավանդը Սփյուռքում կրթական ու մշակութային կառույցների ստեղծման եւ հայապահպանության գործում: Միաժամանակ, Ձեր գործունեությունը միշտ միտված է եղել մայր հայրենիքի հզորացմանը: Հատկապես Հայկական բարեգործական ընդհան...