Տպել
21.05.2018
ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունն ամփոփել է ՍԾՏՀ ԽՎ կազմավորման 25-ամյակին նվիրված նիստի աշխատանքը
1 / 3

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Գորգիսյանը մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ՍԾՏՀ ԽՎ կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստից, որը տեղի է ունեցել մայիսի 15-ին Ստամբուլում: Հրավիրված ՍԾՏՀ ԽՎ 12 անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներից մասնակցել են ինը, Հայաստանը, Ռուսաստանը եւ Ուկրաինան ներկայացրել են պատվիրակությունները:

Քննարկված հիմնական փաստաթուղթը վեհաժողովի 25-ամյակին նվիրված հռչակագիրն էր, որում նշված էին կառույցի քառորդդարյա ձեռքբերումներն ու գործունեության առաջիկա ուղղությունները: Գագիկ Մինասյանի խոսքով՝ ծավալուն փաստաթուղթը մշակվել էր Ստամբուլում եւ ուղարկվել պատվիրակություններին: Ի թիվս այլ երկրների՝ առաջարկներ էին ներկայացրել նաեւ հայկական եւ ուկրաինական պատվիրակությունները: Հայկական կողմի առաջարկը եղել է հստակ՝ կառույցը պետք է գործի եւ զարգանա իր էությանը համահունչ. այն պետք է լինի տնտեսական եւ զերծ մնա քաղաքական անհարկի խնդիրներին անդրադառնալուց: Ըստ պատվիրակության ղեկավարի՝ ուկրաինական կողմն իր առաջարկներով փորձել է քաղաքականացնել կառույցի գործունեությունը: Քննարկման արդյունքում ընդունվել է Վրաստանի առաջարկը, որում ամրագրված մոտեցումներն ընդհանուր առմամբ ընդունելի են եղել հայկական պատվիրակության համար:

Գագիկ Մինասյանը նաեւ տեղեկացրել է, որ հունիսի 19-ին Տիրանայում տեղի է ունենալու ՍԾՏՀ ԽՎ գագաթաժողովը, որտեղ քննարկվելու են կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման տեղի եւ ժամկետի հետ կապված հարցեր: Այն կարող է տեղի ունենալ Երեւանում, Բաքվում կամ Սոֆիայում: Ըստ բանախոսի՝ Հայաստանի պատվիրակությունն անընդունելի է համարում գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումը Բաքվում. դա նշանակում է սահմանափակել կառույցի անդամ երկրի մասնակցությունն այդ գործընթացին՝ նկատի ունենալով անվտանգության երաշխիքների բացակայությունը: «Նախընտրելի է, որ քննարկումն անցկացվի Սոֆիայում»,-նշել են պատվիրակության անդամները:

Գագիկ Մինասյանը նաեւ կարեւորել է այն հանգամանքը, որ կառույցի ապագա ղեկավարը չլինի հակամարտության կողմ հանդիսացող որեւէ երկրի ներկայացուցիչ: Նա տեղեկացրել է, որ պատվիրակությունն այս առնչությամբ աշխատանքներ է տանում, որպեսզի ներկայացվի ընդունելի թեկնածու:

Պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանն ընդգծել է, որ թուրքական կողմը կառույցի 25-ամյակին նվիրված փաստաթղթի քննարկման ժամանակ աշխատել է դրանում ամրագրել մի լրացում, որը ոչ միայն չի առնչվել քննարկվող հարցին եւ տարածաշրջանին, այլեւ շատ խիստ եւ միակողմանի գնահատականներ էր տալիս իսրայելապաղեստինյան հակամարտությանը: Գեւորգ Գորգիսյանն ասել է, որ հաջողվել է կանխել այդ լրացման ամրագրումը նաեւ հայկական կողմի, մասնավորապես Գագիկ Մինասյանի ջանքերով: «Սա տնտեսական կառույցը քաղաքականացնելու փորձերից մեկն է»,-հավելել է պատգամավորը:

Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է վեհաժողովի առանձնահատկություններին, ներկայացրել առաջիկա ընտրությունների հետ կապված իր մոտեցումները:

Անդրադառնալով կազմակերպության գործունեությանը՝ նա շեշտել է, որ հայկական պատվիրակությանը բազմիցս հաջողվել է կանխել Հայաստանի համար անցանկալի հայտարարությունների, բանաձեւերի ընդունումը:


21.05.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 21-ին հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ ԿԲ-ի 2017թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը» (գնաճի հաղորդում), որը ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նշվել է, որ առաջին բաժնում ներկ...

21.05.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Մայիսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Ազգային ժողովի վեցերորդ գումարմ...

21.05.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին,  նշել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությու...

21.05.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Հայաստանում Իտալիայի դեսպանը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 21-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Նաիրա Զոհրաբյա...

21.05.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

21.05.2018
Համատեղ հայտարարությամբ հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահները
Մայիսի 21-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Մայիսի 22-ին` ժամը 08:45-ին, Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախա...

21.05.2018
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Մայիսի 21-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...

21.05.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 21.05.2018, ժամը 14:00, 114 /2-րդ մասնաշենք/ սենյակ: ...