Տպել
23.05.2018
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 23-ին խորհրդարան էին այցելել Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ  դպրոցի 10 եւ 11-րդ դասարանների աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստերի աշխատանքին: Արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին:

Այնուհետեւ բանախոսը պատասխանել է աշակերտներին  հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են միջնակարգ  կրթության ոլորտին: Բուհական համակարգի խնդիրների առնչությամբ Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ առկա խնդիրները կլուծվեն օրենսդրական ճանապարհով՝ ժամանակի ընթացքում:

ՀՀ ԱԺ պատգամավորն աշակերտներին հորդորել է լավ սովորել եւ դառնալ մեր երկրի արժանի քաղաքացիներ:

Բաց դասն ամփոփվել է ավանդական լուսանկարներով:
 


23.05.2018
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով հատուկ կարգով քննարկելու վերաբերյալ ՀՀ ԱԺ որոշումը: ՀՀ գլխավոր դատախ...

23.05.2018
Արա Բաբլոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդ...