Տպել
24.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորները Բրեստում մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստին
1 / 2

Մայիսի 23-ին Բելառուսի Բրեստ քաղաքում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը եւ Տիգրան Ուրիխանյանը:

Տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ Կորյուն Նահապետյանը բարձրացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, ինչին ի պատասխան Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է. «Եթե երբեւէ Հայաստանին որեւէ վտանգ սպառնա ու Հայաստանի նկատմամբ որեւէ երկրի կողմից կիրառվի ցանկացած տիպի, այդ թվում նաեւ այդ զինատեսակները, մենք կկատարենք պայմանագրային մեր բոլոր պարտականություններն ու պատրաստ կլինենք նույնիսկ զոհվել մեր հայ եղբայրների հետ իրենց անվտանգության համար»:

Հայկական կողմի առաջարկով հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում ներառվել է նաեւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած կիբերանվտանգության ոլորտին վերաբերող բանաձեւի նախագիծն ու մոդելային օրենքի մշակման առաջարկությունը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...