Տպել
25.05.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 25-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Յուլիա Լյովոչկինային:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներին: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած իրադարձությունները վկայում են մեր երկրի` ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու մասին: «Մեզ համար կարեւորը երկրում կայունության ու անվտանգության ապահովումն է»,-ասել է ԱԺ նախագահը:

Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում քայլ առ քայլ իրականացրել է Եվրոպայի առջեւ ստանձնած պարտավորությունները եւ հաստատակամ է համագործակցությունն առավել ընդլայնելու ու զարգացնելու հարցում:

Յուլիա Լյովոչկինան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է այն փաստը, որ Հայաստանում ներքաղաքական խնդիրը հանգուցալուծում ստացավ փոխըմբռնման եւ խաղաղ ճանապարհով:

Հյուրի խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է մինչ այս կատարված աշխատանքը` հավելելով, որ բարեփոխումները շարունակական են լինելու: Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ մասնավորապես կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է եւ կլինի ուշադրության կենտրոնում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ ԱԺ նախագահն ասել է. «Բոլոր հարցերը պետք է լուծվեն քննարկումների սեղանի շուրջ` քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում: Մեզ համար առանցքայինն ազգային շահն է, որը վեր է ամեն ինչից»:

Արա Բաբլոյանը նշել է, որ կառավարության այն ծրագրերը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը, կստանան խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:


25.05.2018
«Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել թե՛ թուրքական ժխտողականությունը, թե՛ Սումգայիթը եւ թե՛ Ադրբեջանի հանցագործությունները». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 25-ին Բրատիսլավայում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպ...

25.05.2018
«Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մայիսի 25-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին ու առկա ը...

25.05.2018
Արա Բաբլոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,-ասված է հայտարարության...

25.05.2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 25-ին Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: ՀՀ խորհրդարանի փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Անդրեյ Դանկոյին Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-...

25.05.2018
«Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բրատիսլավայում մայիսի 25-ին Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի, Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի ու ՌԴ դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովի ուղեկցությամբ ծաղկ...

25.05.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին
«Հայաստանի եւ Արցախի սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին եւ ուսուցիչներին Վերջին զանգի ու Վերջին դասի առթիվ: Այսօր դուք ոտք եք դնում նոր կյանք: Եվ թող այնտեղ ձեզ միշտ ուղեկցեն նպատակներին հասնելու ձգտումը, հաջողությունը, այն համամարդկային արժեքներն ու ճշմարիտ սկզբունքները...