National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
05.06.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
05.06.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ հունիսի 5-ին քննարկել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ փոփոխությունների նպատակը նախագծի որոշ դրույթները նոր իրողություններին համապատասխանեցնելն է՝ հաշվի առնելով սահմանադրական նոր կարգավորումները:

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 8-րդ կետի՝ օրենքով սահմանված կենսաթոշակ է նշանակվում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ով սահմանված պաշտոններում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին՝ 65 տարին լրանալու դեպքում: Առաջարկվել է վերանայել օրենքի «Հավելված 1» բաժինը: Սահմանված ցանկն ընդլայնվել է՝ ներառելով նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող այլ պաշտոններ: Նախագծի hավելվածը կազմվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ հաշվի առնելով նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Հավելվածում ներառվել են պետական քաղաքական պաշտոնները, անկախ պետական մարմինների անդամների պաշտոնները, պետական վարչական պաշտոնները (բացառությամբ որպես նախարարությանը ենթակա մարմին գործող գնումների հետ կապված բողոքներ քննող անձանցից, ինչպես նաեւ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների տեղակալների պաշտոններից), ինքնավար պաշտոնների մի մասը, առանձին հայեցողական պաշտոններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել նախագծի առաջին ընթերցման վերաբերյալ՝ եռօրյա ժամկետում այն լրամշակելու, ինչպես նաեւ առաջարկել այն ընդգրկել 2018 թվականի հունիսի 12-ին մեկնարկող ՀՀ ԱԺ նիստերի օրակարգի նախագծում: Հանձնաժողովն ընդունել է նախագծի երկրորդ ընթերցումն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու առաջարկությունը:


05.06.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները
Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր ՀՀ առողջա...

05.06.2018
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին
Մայիսի 25-ից 28-ը Վարշավայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը: Նստաշ...

05.06.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

05.06.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
1. Երեքշաբթի, 29 մայիսի 2018թ., ժ.10.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը` 1. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS