Տպել
06.06.2018
Խորհրդարանական պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքներից
1 / 3

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը մայիսի 25-28-ը Վարշավայում մասնակցել են կառույցի գարնանային նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է Կորյուն Նահապետյանը, նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել կարեւոր հարցեր եւ զեկույցների նախագծեր, որոնց քննարկումներին ակտիվ մասնակցել են նաեւ հայ պատվիրակները: Հարցերը, որոնք նախապես քննարկվել են հինգ հանձնաժողովներում, վերաբերել են ՆԱՏՕ-ի եւ արեւելյան, եւ հարավային ուղղություններին, փախստականների հոսքերի կառավարմանը, հատուկ ծառայությունների գործողությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մեծացման կարեւորությանը, տարածաշրջանային խնդիրներին եւ այլ ոլորտների:

Լիագումար նիստում ելույթներ են ունեցել Լեհաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի երկու պալատների նախագահները: Հայկական պատվիրակության ղեկավարն առանձնացրել է ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթն ու նշել, որ հարցերի փուլում հետաքրքրվել է ՆԱՏՕ-ի կողմից գործընկեր երկրներին ցուցաբերվող աջակցությամբ, որը վերաբերում է Եվրոպական միության կողմից ղեկավարվող քաղաքացիական, ռազմական, ճգնաժամային կառավարման գործողություններին պետությունների մասնակցությանը: Պատվիրակության ղեկավարն այս համատեքստում լրագրողներին հիշեցրել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում համագործակցություն է նախատեսված հակամարտությունների կանխարգելման եւ ճգնաժամային կառավարման գործողությունների հարցում:

Յենս Ստոլտենբերգը հնարավոր է համարել մեր երկրի հետ համագործակցությունն ու աջակցության տրամադրումն այս ձեւաչափում:

Քաղաքական, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի քննարկումներում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններին: Կորյուն Նահապետյանը պարզաբանել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն այս փուլում փոփոխության չի ենթարկվել, եւ ըստ, էության, մնալու է անփոփոխ՝ շարունակելով իր կամրջող դերակատարությունը երկու տարբեր կառույցներում՝ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում: «Հայաստանը, լինելով ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, խորացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Կորյուն Նահապետյանը:

Հայաստանի հետ հարաբերությունների խորացման պատրաստակամություն է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ կարեւորելով խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը:

Պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը մեջբերել է Յենս Ստոլտենբերգի խոսքերը, ըստ որոնց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ իրենք պատրաստ են խորացնելու հարաբերությունները մեր երկրի հետ:


06.06.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 5-ին Մոսկվայում հանդիպել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության եւ փոխաջակցության վրա՝ հավելելով, որ պետք է ...

06.06.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Հունիսի 6-ին նիստեր են գումարել ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ հրավիրած նիստում հունիսի 6-ին քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օր...

06.06.2018
Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Քաթարի Պետության խորհրդարանի նախագահի հետ
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի նախագահ Ահմեդ Բեն Աբդոլահ Բեն ալ Մահմուդի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապեր...

06.06.2018
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

06.06.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

06.06.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

06.06.2018
Տեղեկատվություն
Հունիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ճեպազրույցը՝ մայիսի 25-28-ը Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...

06.06.2018
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի  որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու «Կառավարության ծրագրին հավա...