ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 7-ին ընդունել է «Միջազգային հանրապետական ինստիտուտ» («International Republican Institute») կազմակերպության Եվրասիական բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսին, Վրաստանում տարածաշրջանային տնօրեն Անդրեա Քիրբսին եւ Եվրասիական բաժնի ծրագրի ղեկավար Պրեսթոն Լինդլերին:
Պատվիրակության ղեկավար Սթիվեն Նիքսը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, որն արդյունավետ կառավարման, քաղաքացիական հասարակության զարգացման, ընտրական բարեփոխումների իրականացման ու իրավական հարցերի շուրջ խորհրդատվություն է տրամադրում գործընկեր երկրների քաղաքական կուսակցություններին, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին ու հասարակական կազմակերպություններին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հետ կազմակերպության համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
Խորհրդարանը հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հար...