Տպել
12.06.2018
Հերթական բաց դասն անցկացրել է Ռուզաննա Մուրադյանը
1 / 4

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային համար 2 պետական քոլեջի եւ Եվրասիա միջազգային համալսարանի Պատանի դիվանագետի դպրոցի ուսանողները:

Հյուրերը նախ հետեւել են խորհրդարանի նիստի աշխատանքին, ապա նրանց հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Պատգամավորը ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը եւ խորհրդարանական կառավարման համակարգը: Նա անդրադարձել է նաեւ օրենքների ընդունման ընթացակարգին եւ խորհրդարանի վերահսկողական գործառույթին:

Միջխորհրդարանական հարաբերություններում կարեւորվել է բարեկամական խմբերի դերակատարությունը:

Հանդիպման ավարտին պատգամավորը հորդորել է լավ սովորել եւ գործել նպատակասլաց:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...