National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
12.06.2018
Խորհրդարանը քննարկել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 12-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք քվեարկություններով հաստատվել են: Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը :

ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը նախ ներկայացրել է դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ անդամի թափուր տեղի համար թեկնածուի ընտրության ընթացակարգը: Անդրադառնալով Ելիզավետա Դանիելյանի կենսագործունեությանը` Երվանդ Խունդկարյանը փաստել է, որ թեկնածուն օժտված է մարդկային եւ մասնագիտական հատկանիշներով, որոնք անհրաժեշտ են դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու համար:

Ելիզավետա Դանիելյանը, շնորհակալություն հայտնելով իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար, ներկայացրել է իր անցած ուղին: Թեկնածուն վստահեցրել է, որ կշարունակի իր ներդրումն ունենալ սահմանադրական արդարադատության իրականացման բարդ եւ պատասխանատու գործում, կնպաստի ՀՀ Սահմանադրության գերակայությանը եւ կշարունակի ծառայել ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը: Նա կարեւորել է դատավորների մասնագիտական որակները, իրավունքի գերակայությունն ու դատարանների անկախ գործունեությունը:

Պատգամավորները հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են հանրային վստահության խնդիրներին, խափանման միջոցներին, վճռաբեկ դատարանի գործունեությանը, դատական համակարգի առկա բացերին ու հանրային հնչեղություն ունեցող հարցերում թեկնածուի մոտեցումներին:

Պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր ելույթում նշել է, որ ըստ միջազգային իրավական փորձի՝ խրախուսելի է, երբ սահմանադրական դատարաններում, որպես անդամներ, ներգրավում են դատական իշխանության մարմինների համակարգում աշխատանքային փորձ ունեցող անձանց: Նրա խոսքով՝ ներկայացված է եղել երկու թեկնածու եւ, արդյունքների աննշան թվաբանական տարբերությամբ, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը որոշում է կայացրել առաջադրելու Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Ըստ Ռուստամ Մախմուդյանի՝ թեկնածուի գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելը, տեսական եւ գործնական հմտությունների զուգակցումը կարող է նպաստել ՍԴ-ի կողմից կայացրած որոշումների կատարելագործմանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել Ելիզավետա Դանիելյանի օգտին:

Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ դատական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Ըստ բանախոսի՝ Հայաստանում դատական համակարգը պետք է դարձնել իշխանության ճյուղ, որը պետք է հակակշիռ լինի մյուս իշխանություններին: Նա արժեւորել է սերնդափոխությունն ու մասնագիտական որակների կատարելագործումը:

Եզրափակիչ ելույթում Ելիզավետա Դանիելյանը շնորհակալություն է հայտել ՀՀ ԱԺ նախագահին՝ բոլոր խմբակցությունների անդամների հետ հանդիպումներ կազմակերպելու համար: Նրա խոսքով՝ ՀՀ ՍԴ դատավորի պաշտոնը հանդիսանում է դատավորի աշխատանքային գործունեության բարձրագույն աստիճանը եւ այդ բարձր կոչումն ստանձնելու դեպքում խորին հարգանքով ու մեծագույն ջանասիրությամբ մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը կներդնի արդարադատության ոլորտում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը տեղի է ունենալու հունիսի 13-ին՝ 11:00-11:40:

ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության համար միջազգային հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման հնարավարությունն ապահովող իրավական գործիքակազմ նախատեսելու անհրաժեշտությամբ: Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին, ովքեր ունեն երկար տարիների աշխատանքային եւ սովորողների հետ կրթական ու դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը: Նախարարը վստահեցրել է, որ հինգ տարին բավարար ժամանակահատված է համակարգը համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու համար:

Հարակից զեկուցող Վարդան Բոստանջյանը նշել է, որ նախագիծը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն՝ առաջարկելով այն ընդունել առաջին ընթերցմամբ:

Եզրափակիչ ելույթում ԿԳ նախարարն ընդգծել է նախագծի հրատապության հարցը:

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին», «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, ինչպես նաեւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները: Դրանք ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված նախագծերի եւ նախագծերի փաթեթների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցումով քննարկվել են «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթները:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Օրենքի նախագծով ներկայացվում է պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2017 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը: Նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է երկու ընկերություն, մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66 մլն 415 հազար դրամ: 2017 թվականի ընթացքում պայմանագրային պարտավորություններ ստանձնել է 10 գնորդ: Լուծարման, սնանկացման գործընթացում են գտնվել ծրագրում ընդգրկված 11 առեւտրային կազմակերպություն, որոնցից 4-ի լուծարման գործընթացն ավարտվել է, 3-ը ճանաչվել է սնանկ: Լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 78,674 մլն դրամ կրեդիտորական պարտք, որից պետական բյուջեի նկատմամբ՝ 18,216 մլն դրամ, համայնքային բյուջեի՝ 594,0 հազ. դրամ:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ հանձնաժողովը նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել՝ պետական սեփականություն հանդիսացող գույքն առավել արդյունավետ ու հանրային նպատակների համար ավելի շահավետ սեփականաշնորհելու համար: Նշվել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը քննարկման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցումով: Նախագծով բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների եւ սովորողների դրամական ապահովության եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճարի վրա:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ողջունել է կառավարության առաջարկը եւ տրվող լուծումները:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկման է ներկայացրել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: Հանձնաժողովի կողմից հատկացված լիցենզիաների հիման վրա 2017 թվականին հանրապետությունում գործել են 94 հեռուստաընկերություն, որից 36-ը՝ վերգետնյա եթերային, 58-ը՝ մալուխային հեռարձակում իրականացնող եւ 18 ռադիոընկերություն: Վերգետնյա եթերային 36 հեռուստաընկերություններից 6-ը հանրապետական սփռման են, որից 1-ը` վերահեռարձակում իրականացնող, 9-ը մայրաքաղաքային սփռման են, ներառյալ 3 վերահեռարձակում իրականացնող, 21-ը տարածքային սփռման են, այդ թվում 12-ը` տեղական հեռուստաընկերություններ:

Մալուխային հեռարձակում իրականացնող 58 հեռուստաընկերություններից 14-ը գործել են Երեւանի եւ մեկ կամ մի քանի մարզերի, 9-ը՝ Երեւան քաղաքի, 4-ը` մեկից ավելի մարզերի, 31-ը՝ մեկ մարզի տարածքում:

Ռադիոծրագրերի եթերային հեռարձակում իրականացնող 18 ընկերություններից 3-ը գործել են հանրապետության, 13-ը` Երեւան քաղաքի եւ 2-ը` մեկ մարզի տարածքում:

Նշենք, որ հարցի քննարկումն ավարտվում է հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունիսի 13-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


12.06.2018
Արա Բաբլոյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ հունիսի 12-ին այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն ու շնորհավորել ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին եւ դեսպանատան աշխատակիցներին: Սերգեյ Կոպիրկինի հետ զրույցում Արա Բաբլոյանը կարեւորել է հայ-ռու...

12.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերություն...

12.06.2018
«Հայաստանի անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով լեհ խորհրդարանականներին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ-լեհական հարաբ...

12.06.2018
Հերթական բաց դասն անցկացրել է Ռուզաննա Մուրադյանը
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային համար 2 պետական քոլեջի եւ Եվրասիա միջազգային համալսարանի Պատանի դիվանագետի դպրոցի ուսանողները:Հյուրերը նախ հետեւել են խորհրդարանի նիստի աշխատանքին, ապա նրանց հետ հանդիպել է ԱԺ պատգամավո...

12.06.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին հրավիրած դռնփակ նիստում քննարկել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» կատարման տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության ու հիմնավորվածու...

12.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ, Դաշնության խորհրդի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարօրություն, բարեկեցություն եւ բարգավաճում: Հիմնվելով բարեկամության եւ հարգանքի բարի ավանդույթների վրա, որոնք հնուց ի վեր կապում են Հայաստանի եւ Ռուսաստա...

12.06.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, Պետական դումայի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարօրություն, բարեկեցություն ու բարգավաճում: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ակտիվ համա...

12.06.2018
Արա Բաբլոյանը շնորհավորել է Արիս Պապիկյանին՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ
«Հարգելի պարոն Պապիկյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ: Այս ուրախալի լուրը Հայաստանում ընդունեցինք որպես Կանադայի բարօրության համար ծավալած Ձեր մասնագիտական եւ հասարակական գործունեության, ինչպես նաեւ երկրի հայ համայնքի կյանքին տասնամյակներ շար...

12.06.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

12.06.2018
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի ավագ թղթակից (ծածկագի...

12.06.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 12.06.2018, ժամը 11:30, 414 դահլիճ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am